ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Այսօր մեծանուն բանաստեղծ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան օրն է

Այսօր մեծանուն բանաստեղծ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան օրն է
15.08.2025 | 12:39

Հայ քնարերգության «Անկեզ Մորենին» կդառնար 103 տարեկան

(օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) - 21 փետրվարի, 1996, Երևան․ Կոմիտասի անվ․ պանթեոն)

***

Բայց իմ ծնունդն այս աշխարհում

Դժվար եղավ անասելի:

Բայց իմ ծնունդն այս աշխարհում

Հրաշք եղավ,

Հեքիաթ եղավ չհնարված:

Մի սև ոճիր՝ մարդու կերպար ու տեսք առած

Ու ձեռքի մեջ առած ահեղ մի յաթաղան,

Բարձրացել էր, որ աշխարհում

Հայ մանուկներ աշխարհ չգան,

Բարձրացել էր, որ չծնվեմ,

Բայց ծնվեցի...

***

․․․Ես Հին Արաբկիրից Նոր Արաբկիր եկա, եւ դա իմ բախտն էր: Ես դեռ պատանի` սեփական ձեռքով քար կտրեցի ու աղյուս թափեցի սեփական տուն կառուցելու համար ... Ես իմ հայրենակիցների մեջ ու նրանց կենցաղով ապրեցի, եւ իմ բախտն էր դա ... Ձմռան երկար գիշերներին ես նրանց հեքիաթներն ու զրույցները լսեցի, եւ իմ բախտն էր դա ... Ես նրանց հետ լաց եղա ու ծիծաղեցի...

Եվ իմ բախտն է դա ...

--------------------------------

...Ես ծնվել եմ այսպիսի օգոստոսյան մի գիշեր,

Եվ ասել են երևի, թե ես ծնվել եմ աստղով:

Ճիշտ են ասել երևի, բախտն իմ աստղի էր նման,

Բայց այն աստղին, որ ասես արցունքի շիթ է շողուն,

Բայց այն աստղին, որ կախվել թարթիչներից թախծության

Ու դողում է կարոտից, սպասումից է դողում։

ՎԴԱՎԹՅԱՆ

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7872

Մեկնաբանություններ